Դիլիջան համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 3-րդ նրբ. թիվ 22/1 հասցեի 321.0քմ մակերեսով, 11-003-0091-0135 ծածկագրով հողամասը 802500 դրամ մեկնարկային գնով, բնակելի տան կառուցման նպատակով աճուրդի միջոցով օտարելու մասին հարցը: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 3-րդ նրբ. թիվ 22/1 հասցեի 321.0քմ մակերեսով, 11-003-0091-0135 ծածկագրով հողամասը 802500 դրամ մեկնարկային գնով, բնակելի տան կառուցման նպատակով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |