Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 12-ի թիվ 56-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 239/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արամ Ջհանի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 24․3քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 02022024-11-0084/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արամ Հարությունյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 239/1 հասցեի ավտոտնակը՝ 24․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24․3քմ հողամասը, համապատասխանաբար, 66218 դրամ և 255486 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 24․3քմ հողամասը քաղ. Արամ Ջհանի Հարությունյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 239/1 հասցեի ավտոտնակը՝ 24․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24․3քմ հողամասը, համապատասխանաբար, 66218 դրամ և 255486 դրամ արժեքներով քաղ. Արամ Ջհանի Հարությունյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |