Դիլիջանի համայնքի ղեկավարի 2017թ. հուլիսի 14-ի թիվ 307-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 426.7քմ մակերեսով հողամասը, <<Բնակավայրերի հողերից>> 95.0քմ մակերեսով հողամասը և <<Արդյունաբերության, ընդերքօգտագործման եվ այլ արտադրական նշանակության հողերից>> 240.0քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 426.7քմ մակերեսով հողամասը, <<Բնակավայրերի հողերից>> 95.0քմ մակերեսով հողամասը և <<Արդյունաբերության, ընդերքօգտագործման եվ այլ արտադրական նշանակության հողերից>> 240.0քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|