Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2 5-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնել Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու հետևյալ տնտեսական զարգացման ծրագիրը՝
· <<Դիլիջան համայնքի թիվ 1 մանկապարտեզ >> համայնքային ոչ առևտրային կազմակերպության և <<Դիլիջան համայնքի թիվ 2 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնանորոգում»:
2.Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան ներկայացնել 2019թ. Բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտեր:
3.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար Դիլիջան համայնքի 2019թ. Բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
|