Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 176
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի ներհամայնքային նշանակության ճանապարհների որոշ հատվածներում առաջացել են ջրափոսեր, որոնք ճանապարհները դարձնում են դժվարանցանելի, մասնավորապես՝ Շամախյան, Մոլդովական, Այգեստան, Անդրանիկի, Իվանովոյի, Սայաթ-Նովայի,  Հակոբջանյան, Գայի, Թումանյան  փողոցները, ինչպես նաև Շահումյան  փողոցի 2-րդ նրբանցքը։
   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ և 42-րդ  կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի  5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․   

1. Տալ հավանություն Շամախյան, Մոլդովական, Այգեստան, Անդրանիկի, Իվանովոյի, Սայաթ-Նովայի,  Հակոբջանյան, Գայի, Թումանյան  փողոցների, ինչպես նաև Շահումյան  փողոցի 2-րդ նրբանցքի ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ իրականցնելուն։

2.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 25 000 000 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամ հատկացնել  «04-05-01» Դիլիջան համայնք  /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին։ 

3. Համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով պատվիրել նախագծանախահաշվային փաստաթղթերը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner