Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 24
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 37-րդ և 84-րդ հոդվածների պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1.Դիլիջան համայնքի 2023 թվականի բյուջեում հատկացնել 5000000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ՝ 2023 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավարման գործընթաց իրականացնելու նպատակով:

2. Սահմանել, որ՝

1) մասնակցային բյուջետավարման գործընթացի իրականացման համար կիրառելի են  բյուջետային օրենսդրությամբ սահմանված բոլոր գործառնական ոլորտները՝  համայնքի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերի համար:

2) մասնակցային բյուջետավարման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն համայնքի բնակիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (հասարակական կազմակերպություններ, արհեստակցական միություններ, մասնագիտական ասոցիացիաներ, մեդիա խմբեր, հիմնադրամներ և քաղաքացիների այլ խմբեր)

3) մասնակցային բյուջետավարման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։

3. Սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը, որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանում, բյուջեում և 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում՝ համայնքի բնակիչների կողմից քվերակության արդյունքում ընտրված առաջարկը (ները) ներկայացնելով ավագանու հավանությանը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner