Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 25
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 83 ՀԱՍՑԵԻ 29.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 83 հասցեի 29.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին հարցը` հետևյալ զ պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գնով.
Լոտ 1/ՔԿ-19/ - ծածկագիրը՝ 11-003-0075-0114, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, 23200 դրամ մեկնարկային գնով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով:
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 83 հասցեի 29.0քմ հողամասը մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով հետևյալ մրցութային լոտով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գնով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը.
     Լոտ 1/ՔԿ-19/ - ծածկագիրը՝ 11-003-0075-0114, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, 23200 դրամ մեկնարկային գնով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկության արդյունքում (3-կողմ, 3-դեմ, 3-ձեռնպահ) որոշում չընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner