Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 92
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին տրամադրվել է ամսական 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։ Հաշի առնելով այն, որ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Գվիդոն Արշակի Հախվերդյանը մահացել է, համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել  նրա չստացած հունվար-փետրվար ամիսների ամսական 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վճարվող գումարը հատկացնել Գվիդոն Հախվերդյանի ընտանիքի անդամներից որևէ մեկին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և  «Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

1․ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Գվիդոն Արշակի Հախվերդյանի չստացած հունվար-փետրվար ամիսների ամսական 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վճարվող գումարը (ընդամենը մեկ  հարյուր հազար ՀՀ դրամ)   հատկացնել նրա որդուն՝ Նավիկ Գվիդոնի Հախվերդյանին։

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner