Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 19-ի թիվ 104-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/17 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Ջեմմա Խաչիկի Սանթրոսյանի կողմից ինքնակամ կառուցված 19․2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 31012024-11-0017/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ջեմմա Սանթրոսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/17 հասցեի ավտոտնակը՝ 19․2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19․2քմ հողամասը, համապատասխանաբար, 52320 դրամ և 201865 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 19․2քմ հողամասը քաղ. Ջեմմա Խաչիկի Սանթրոսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/17 հասցեի ավտոտնակը՝ 19․2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19․2քմ հողամասը, համապատասխանաբար, 52320 դրամ և 201865 դրամ արժեքներով քաղ. Ջեմմա Խաչիկի Սանթրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |