Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 179
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.     

Դիլիջան համայնքի ավագանու 2018թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 141-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2019 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. 
1. Դիլիջան համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի եկամտային բաժնում կատարել 9720000(ինն միլիոն յոթ հարյուր քսան հազար ) ՀՀ դրամ  պակասեցում, որից՝ 

ա) «46-03-00 « Չափագրման աշխատանքների համար  համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.»  3200000 (Երեք միլիոն երկու հարյուր հազար )ՀՀ դրամ

բ) «45-22-00 « Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար մատուցված ծառայությունների դիմաց վճար» - 6520000(Վեց միլիոն հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ

2.  Դիլիջան համայնքի  2019 թվականի բյուջեի վարչական մասի ծախսային բաժնում պակասեցնել  9720000(ինն միլիոն յոթ հարյուր քսան հազար ) ՀՀ դրամ  , որից՝

ա)«09-01-01-Նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4511-Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին »  տնտեսագիտական հոդվածից  - 9720000(ինն միլիոն յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ

3. Դիլիջան համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի եկամտային բաժնում կատարել տեղաշարժ 14332121(Տասնչորս միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ, որից՝

պակասեցնել

 ա)«07-03-00» Գույքահարկ համայնքի վարչական տարածքում գտնվող շենք-շինությունների համար-4000000(չորս միլիոն) ՀՀ դրամ

բ)46-19-00 «Այլ տեղական վճարներ»-2100000 (Երկու միլոն մեկ հարյուր հազար )ՀՀ դրամ

գ) 22-52-00 «Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարներ »-3732121 (Երեք միլոն յոթ հարյուր երեսուներկու հազար մեկ հարյուր քսանմեկ )ՀՀ դրամ

դ) 22-52-00 « Համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ »-4500000 (Չորս միլոն հինգ հարյուր  հազար )ՀՀ դրամ

ավելացնել՝

 ա)«22-56-00» Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձավճարներ -1232121 (Մեկ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ

 բ)«22-54-00» Այլ գույքի վարձակալությունից մուտքեր-6000000 (Վեց միլիոն) ՀՀ դրամ

 գ)«46-04-00» Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.-1500000 (Մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ

 դ)«46-19-00» Անշարժ գույքի հասցեավորման համար վճար.-1500000 (Մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ

 ե)«46-16-00» Համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց վճար.-2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ

զ)«24-50-00» Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ.-1400000 (Մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ

է)«24-50-00» Նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեներ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար պետական տուրք.-700000 (Յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ

4. Դիլիջան համայնքի  2019 թվականի բյուջեի վարչական մասի ծախսային բաժնում « 10-07-01-Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) » գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4639—այլ ընթացիկ դրամաշնորհ» ծախսային հոդվածից կատարել տեղաշարժ  3000000/Երեք միլիոն / ՀՀ դրամ «4729-այլ նպաստներ բյուջեից»:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner