Այսօր: Շաբաթ, 23 Հոկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 61
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ, «ԱՍԵԹ ՔՈՆԹՐՈԼ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի զարգացման երկարժամկետ ներդրումային ծրագրերի շրջանակներում <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը մոտ 100 մլն ՀՀ դրամ արժողությամբ <<Այգի և հանգստի գոտի Դիլիջանում>> անվանմամբ նոր  ներդրումային ծրագիր է ներկայացրել Դիլիջանի համայնքի ղեկավարին: Ընկերությունը նախատեսում է ծրագիրն իրականացնել Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/1, 23/2, 23/3, 23/4, 23/5, 23/6 և 23/7 հասցեների 10.67հա ընդհանուր մակերեսով տարածքում՝ նշված հասցեներով հողամասերի վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք բերելուց հետո: Ներկայացված ծրագրով նախատեսվում է փոքր ճարտարապետական ձևերի կիրառմամբ, լանդշաֆտային ճարտարապետության համաշխարհային փորձի կիրառմամբ տարածքը վերածել համայնքի բնակիչների, այցելուների և զբոսաշրջիկների ակտիվ և պասիվ հանգստի, ժամանցի և սպորտային կյանքի կազմակերպման, էկոտուրիզմի միջազգային չափանիշներին համապատասխան վայր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Հավանություն տալ <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված <<Այգի և հանգստի գոտի Դիլիջանում>> ծրագրին:
2. Համաձայնություն տալ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/2, 23/5, 23/6 և 23/7 հասցեների 6.67հա ընդհանուր մակերեսով հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքները այլ անձի փոխանցելու /օտարելու/ հարցին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner