Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 155
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.     

Դիլիջան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 135-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2018թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. 
1. Դիլիջան համայնքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի եկամտային բաժնում կատարել 11500000 ՀՀ դրամ  պակասեցում, որից՝ 

 ա)  «46-01-00 «Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար» - 2500000 ՀՀ դրամ

բ) «46-03-00 « Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.»  3000000 ՀՀ դրամ

գ) «45-22-00 « Տեղական տուրք այլ արտաքին գովազդի համար» - 2000000 ՀՀ դրամ

դ)«07-03-00» Գույքահարկ համայնքի վարչական տարածքում գտնվող շենք-շինությունների համար-3000000 ՀՀ դրամ

դ)45-08-00 «Տեղական տուրք համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար»-1000000 ՀՀ դրամ

2.  Դիլիջան համայնքի  2018 թվականի բյուջեի վարչական մասի ծախսային բաժնում պակասեցնել  11500000 ՀՀ դրամ, որից՝

ա)«01-01-01-  Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում«4212-էներգետիկ ծառայություններ» տնտեսագիտական հոդվածից 700000 ՀՀ դրամ և  «4214- -կապի  ծառայություններ»   տնտեսագիտական հոդվածից 1500000 ՀՀ  դրամ

բ)«04-07-03-Զբոսաշրջություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4234-տեղեկատվական ծառայություններ» տնտեսագիտական հոդվածից-300000 ՀՀ դրամ և «4237-Ներկայացուցչական ծախսեր» տնտեսագիտական  հոդվածից 1000000 ՀՀ դրամ 
գ)
«09-01-01-Նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4511-Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին »  տնտեսագիտական հոդվածից  - 8000000 ՀՀ դրամ:

3.Դիլիջան համայնքին ՀՀ Կառավարության 26.07.2018թ. թիվ 920-Ն որոշմամբ ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին»  հոդվածով հատկացվել է 17990000 դրամ։Դիլիջան համայնքի բյուջեի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման սուբվենցիա» եկամուտ սահմանել 17990000 ՀՀ   դրամ:

«06-01-01-Բնակարանային շինարարություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում  «5113--Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ծախսային հոդվածին ավելացնել 17990000 ՀՀ դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner