Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 31
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համայնքի ղեկավարը հանդես է եկել համայնքի բյուջեի վարչական մասից Դիլիջան համայնքում 2022թ. ծնված երեխաների ընտանիքներիև, որոնք ֆինանսական աջակցություն չեն ստացել և 2023թ. ընթացքում ծնվող երեխաների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առաջարկությամբ։ 
 Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի   7-րդ  և 42-րդ կետերի պահանջներով`Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. 

1. Դիլիջան համայնքում 2022թ. ծնված երեխաների ընտանիքներիև, որոնք ֆինանսական աջակցություն չեն ստացել և 2023թ. ընթացքում ծնվող երեխաների ընտանիքներին ֆինանսական աջակցություն  ցուցաբերելու    համար համայնքի 2023թ. բյուջեի վարչական   մասի «Ընտանիքի անդամներ և զավակներ» /բաժին 10 , խումբ 04, դաս 01, հոդված 4729/ նախատեսված 5000000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամը 2023 թ․-ի ընթացքում  տրամադրել նորածին երեխաների ընտանիքի մայրերին, յուրաքանչյուր նորածին երեխայի համար՝ 20000 դրամ,  ընտանիքի մյուս  երեխաների՝ յուրաքանչյուրի համար՝ 10000-ական դրամ գումարի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner