Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 82
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6 ՀԱՍՑԵԻ ԹԻՎ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎՃԱՐ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Է.Սևանյանը՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 6 հասցեի Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի սեփականության իրավունքի վկայականում նշված ինքնակամ կառուցված շինությունները անվճար օրինականացնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի թիվ 20042017-11-0013 սեփականության իրավունքի վկայականում նշված 197.2քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինությունները, մասնավորապես՝ 29.2քմ և 168.0քմ մակերեսներով աստիճան-հարթակները անվճար օրինականացնելու հարցը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 6 հասցեի Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի սեփականության իրավունքի վկայականում նշված ինքնակամ կառուցված 197.2քմ ընդհանուր մակերեսով շինությունները, մասնավորապես՝ 29.2քմ և 168.0քմ մակերեսներով աստիճան-հարթակները անվճար օրինականացնելու մասին հարցին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner