Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 77
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
<<ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

<<Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ>> բարեգործական հիմնադրամի, <<ԴԻՍ Փրոփերթիս>> բարեգործական հիմնադրամի, <<Դիլիջան>> ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի միջև 30 հունվարի 2017թ-ին կնքված համատեղ գործունեության և համագործակցության շրջանակային պայմանագրի, ինչպես նաև Եվրոպական հանձնախմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակներում, Դիլիջանի համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող կանգառի շենքը, որն  իր մեջ ներառում է համայնքի երթուղային տրանսպորտի կանգառի մասը և երկու առևտրի (կոմերցիոն) նշանակության մասեր, <<ԴԻՍ Փրոփերթիս>> բարեգործական հիմնադրամին սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնելու վերաբերյալ առաջարկությունը՝ հետագայում վերջինս, որպես տուրիստական տեղեկատվության կենտրոնի շենք վերակառուցելու նպատակով, կանգառի և թվով երկու առևտրի մասերը պահպանելու պայմանով:   
Ելնելով վերոգրյալից և ղեկավ
արվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող կանգառի շենքը, որն  իր մեջ ներառում է համայնքի երթուղային տրանսպորտի կանգառի մասը և երկու առևտրի (կոմերցիոն) նշանակության մասեր, <<ԴԻՍ Փրոփերթիս>> բարեգործական հիմնադրամին սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնելու վերաբերյալ առաջարկությանը՝ հետագայում վերջինս, որպես տուրիստական տեղեկատվության կենտրոնի շենք վերակառուցելու նպատակով:
2.
 Առաջադրել <<ԴԻՍ Փրոփերթիս>> բարեգործական հիմնադրամին հետևյալ պայմանները.
1) Նոր նախագծի մ
եջ պահպանել կանգառի և թվով երկու առևտրի մասերը:
2) Նշված անշարժ գույքը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տիրապետող անձանց հիմնադրամի միջոցների հաշվին ապահովել
  համարժեք կոմերցիոն տարածքներով, մինչև շենքի վերակառուցման շինարարական աշխատանքների և շահագործման ավարտը: Շենքի շահագործումից հետո, վերակառուցված շենքում, նույն անձանց օգտագործման իրավունքով տրամադրել, նախկինում իրենց կողմից օգտագործվող, կոմերցիոն նշանակության շենքային տարածքներին համարժեք տարածքներ՝ ներկայիս գործող վարձավճարների չափերով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով:
3.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner