Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1–ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով 2021 թվականի սեպտեմբերի 16-ի Կառավարության N 1531-Ն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի պահահնջները ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.Դիլիջան համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 01-ի «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» 528-Ա որոշման թիվ 2 հավելվածի 21-րդ տողում գլխավոր մասնագետ (ՔԿԱԳ) պաշտոնային դրույքաչափի 280000 թիվը փոխարինել 166583 թվով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա։ |