Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 18
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՐԶ ԼՃԻ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻՑ 2.22053ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂ. ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, ի դեմս՝ ինստիտուտի փոխտնօրեն Ա.Հ. Հովսեփյանի, Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի հարակից տարածքում  ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 5.4 հա մակերեսով հողամասի մի մասի՝ 2.22053 հա հողամասի նկատմամբ ինստիտուտի օգտագործման իրավունքը դադարեցնելու և վերջինս վարձակալության իրավունքով քաղաքացի Խաչատուր Ստեփանի Մայրապետյանին, որպես փորձակայանի տարածքում տեղակայված լաբորատորիայի շենքի սեփականատեր տրամադրելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, դադարեցնել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 5.4 հա մակերեսով հողամասից 2.22053հա հողամասի նկատմամբ ինստիտուտի օգտագործման իրավունքը և վերջինս 444106/չորս հարյուր քառասունչորս հազար հարյուր վեց/ դրամ տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքով, 30 տարի ժամկետով փորձակայանի տարածքում տեղակայված լաբորատորիայի շենքի սեփականատեր քաղաքացի Խաչատուր Ստեփանի Մայրապետյանին տրամադրելու վերաբերյալ:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 5.4 հա հողամասից 2.22053հա հողամասի/Դիլիջան քաղաք,Պարզ լճի փողոց թիվ 22/  նկատմամբ ինստիտուտի օգտագործման իրավունքը դադարեցնելու և վերջինս 444106/չորս հարյուր քառասունչորս հազար հարյուր վեց / դրամ տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքով, 30 տարի ժամկետով  փորձակայանի  տարածքում տեղակայված լաբորատորիայի շենքի սեփականատեր քաղաքացի Խաչատուր Ստեփանի Մայրապետյանին տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner