Այսօր: Կիրակի, 24 Հոկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 133
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.

1.     Հաստատել 2017   թվականի Դիլիջան համայնքի բյուջեն՝

ա/ եկամուտների գծով                      - 677881.3                   հազար դրամ,

բ/  ծախսերի գծով                                - 677881.3                 հազար դրամ,

գ/  դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ-                   հազար դրամ:

2.    Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հատված 1):

3.    Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ (հատված 2):

4.    Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 3):

5.    Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` (հատված 4):

6.    Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` (հատված 5):

7.    Հաստատել համայնքի բյուջեի  ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 6):

8.    Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:

9.    Թույլատրել համայնքի ղեկավարին՝

ա/ գանձապետական հաշվի 2016   թվականի տարեվերջյան ազատ մնացորդն ինքնուրույն ներառել 2017  թվականի բյուջեի եկամտային մասում և ծախսային մասում ընդգրկել առաջնահերթություն պահանջող ծախսերի ֆինանսավորման համար,

բ/ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15-%ը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(45.85 Կբ)
(283.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner