Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Անահիտ Մամյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 243/24 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող տնտեսական շինության 56.4քմ սպասարկման հողամասին կից գտնվող /Կալինինի փողոցի թիվ 243/25 հասցեի/ 24.5քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 24.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 243/25 հասցեի 24.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 46893 /քառասունվեց հազար ութ հարյուր իննսուներեք/ դրամ արժեքով օտարել քաղ. Անահիտ Մամյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 243/25 հասցեի 24.5քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 46893 /քառասունվեց հազար ութ հարյուր իննսուներեք/ դրամ արժեքով, քաղ. Անահիտ Մամյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |