Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 154
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
<<ԱՍԵԹ ՔՈՆԹՐՈԼ ՔԱՄՓՆԻ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 19/6 ԵՎ ԹԻՎ 19/7 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Իսկանդարյանի, ընկերությանը տրամադրված Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 19/6 հասցեի 0.6124հա և Գետափնյա փողոցի թիվ 19/7 հասցեի 1.71 հա հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքների ժամկետները մինչև 2117թվականը երկարաձգելու խնդրանքով:
Դիլիջանի¬¬ համայնքի ղեկավարը ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 19/6 հասցեի 0.6124հա և Գետափնյա փողոցի թիվ 19/7 հասցեի 1.71 հա հողամասերի նկատմամբ <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերության կառուցապատման իրավունքների ժամկետները երկարաձգելու մասին հարցը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 19/6 հասցեի 0.6124հա և Գետափնյա փողոցի թիվ 19/7 հասցեի 1.71 հա հողամասերի նկատմամբ <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերության կառուցապատման իրավունքների ժամկետները մինչև ----- երկարաձգելու մասին առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկության արդյունքում /կողմ-0, դեմ-9, ձեռնպահ-2/ որոշումը չընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner