Այսօր: Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 44
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 53 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ԹԻՎ 7 ՍԵՆՅԱԿԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ» ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարի առաջարկությամբ համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Մյասնիկյան 53 հասցեում գտնվող «Մշակույթի պալատի» 1-ին հարկի թիվ 7, 12,8 ք. մ մակերեսով սենյակը «Հայկական Կարմիր խաչի ընկերությանը» անհատույց օգտագործման հանձնելու մասին հարցը: Դիմելով համայնքի ղեկավարին, «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը» 25.07.2018թ. թիվ 289 գրությամբ հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018թ. ապրիլի 27-ի թիվ Մ-309-Ա որոշմամբ «Հայկական Կարմիր խաչի ընկերության» ներկայացված ծրագիրը որակվել է բարեգործական և ծրագրի իրականացման շրջանակներում անհրաժեշտ է ընկերությանը 3 տարի ժամկետով՝ անհատույց օգտագործման տրամադրել համապատասխան տարածք: 

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018թ. ապրիլի 27-ի թիվ Մ-309-Ա որոշումը և ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով`  համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Մյասնիկյան 53 հասցեում գտնվող «Մշակույթի պալատի» 1-ին հարկի թիվ 7, 12,8 ք. մ մակերեսով սենյակը 3 տարի ժամկետով «Հայկական Կարմիր խաչի ընկերությանը» անհատույց օգտագործման հանձնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner