Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 12-ի թիվ 45-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/15 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Մանուկ Սամվելի Բադեյանի կողմից ինքնակամ կառուցված 19․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 01022024-11-0082/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Մանուկ Բադեյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/15 հասցեի ավտոտնակը՝ 19․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19․8քմ հողամասը, համապատասխանաբար, 53955 դրամ և 208174 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 19․8քմ հողամասը քաղ. Մանուկ Սամվելի Բադեյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/15 հասցեի ավտոտնակը՝ 19․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19․8քմ հողամասը, համապատասխանաբար, 53955 դրամ և 208174 դրամ արժեքներով քաղ. Մանուկ Սամվելի Բադեյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |