Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 99
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող`  պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Դիլիջան համայնքի ֆոնդային բյուջե  է վճարվել  40326120  դրամ:
Համաձայն  Հայաստանի Հանրապետության կառավարության  27.07.2006թ. թիվ 1098-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի Դիլիջան  համայնքի  ղեկավարը նշված ֆինանսական միջոցի օգտագործման վերաբերյալ ավագանու քննարկմանն է ներկայացրել կապիտալ ծախսերի երկու ծրագիր` «
Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում» և «Դիլիջան համայնքի Շամախյան թաղամասի  բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգում»:
Ելնելով վերոգրյալից՝ համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝

·         Դիլիջան  համայնքի  2018թ.  Բյուջեի ֆոնդային մասի այլ հիմնական միջոցների իրացումից  եկամուտներն  ավելացնել  40326120 դրամով

·          «Ճանապարհային տրանսպորտ»/բաժին 04, խումբ 05 դաս 01, հոդված 5113/ծախսերն ավելացնել  40326120 դրամով

·         «Ճանապարհային տրանսպորտ»/բաժին 04, խումբ 05 դաս 01, հոդված 5113/ 48377370 դրամ ուղղել  ` «Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում» ծրագրի իրականացմանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner