Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 104
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 91/3 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԾԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 178.3ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 16-ի թիվ 307-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 91/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Մայիս Համլետի Գուլինյանի կողմից ինքնակամ կառուցված 41.76քմ արտաքին մակերեսով ծածկի և 47.6քմ արտաքին մակերեսով շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը  և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 24052022-11-0046/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Մայիս Գուլինյանին` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 91/3 հասցեի ծածկը՝ 41.76քմ արտաքին մակերեսով, շինությունը՝ 47.6քմ արտաքին մակերեսով և վերջիններիս զբաղեցրած 178.3քմ հողամասը, համապատասխանաբար, 628780 դրամ, 716713 դրամ և 514841 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված ծածկը, շինությունը և վերջիններիս զբաղեցրած 178.3քմ հողամասը քաղ. Մայիս Համլետի Գուլինյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի  թիվ 91/3 հասցեի ծածկը՝ 41.76քմ արտաքին մակերեսով, շինությունը՝ 47.6քմ արտաքին մակերեսով և վերջիններիս զբաղեցրած 178.3քմ հողամասը, համապատասխանաբար 628780 դրամ, 716713 դրամ և 514841 դրամ արժեքներով քաղ. Մայիս Համլետի Գուլինյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner