Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 14-ի թիվ 217-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 26/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արմինե Կամոյի Խանաղյանի կողմից ինքնակամ կառուցված 15․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06032024-11-0097/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արմինե Խանաղյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 26/4 հասցեի ավտոտնակը՝ 15․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 15․5քմ հողամասը, համապատասխանաբար, 35898 դրամ և 105932 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 15․5քմ հողամասը քաղ. Արմինե Կամոյի Խանաղյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 26/4 հասցեի ավտոտնակը՝ 15․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 15․5քմ հողամասը, համապատասխանաբար, 35898 դրամ և 105932 դրամ արժեքներով քաղ. Արմինե Կամոյի Խանաղյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |