Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 12-ի թիվ 65-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/10 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հայկ Լավրենտի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 40.6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 16022024-11-0028/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հայկ Սարգսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/10 հասցեի ավտոտնակը՝ 40.6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 31.2քմ հողամասը, համապատասխանաբար, 110635 դրամ և 328031 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 31.2քմ հողամասը քաղ. Հայկ Լավրենտի Սարգսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/10 հասցեի ավտոտնակը՝ 40.6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 31.2քմ հողամասը, համապատասխանաբար, 110635 դրամ և 328031 դրամ արժեքներով քաղ. Հայկ Լավրենտի Սարգսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |