Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 16-ի թիվ 662-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/10 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Աշոտ Սամվելի Տեր–Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված 31.485քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 28082023-11-0001/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Աշոտ Տեր–Պողոսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/10 հասցեի ավտոտնակը՝ 31.485քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24.7քմ հողամասը, համապատասխանաբար, 85797 դրամ և 259691 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 24.7քմ հողամասը քաղ. Աշոտ Սամվելի Տեր–Պողոսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/10 հասցեի ավտոտնակը՝ 31.485քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24.7քմ հողամասը, համապատասխանաբար, 85797 դրամ և 259691 դրամ արժեքներով քաղ. Աշոտ Սամվելի Տեր–Պողոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |