Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 32
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼՒՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21.02.2017թ. թիվ 8 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծում առանձին հողամասերի, այն է՝ Դիլիջան Կամոյի փողոց 213 հասցեի տնամերձ հողամասին կից 68.18քմ մակերեսով և 32.31քմ մակերեսով հողամասերի գործառնական նշանակությունների փոփոխությունները`համաձայն հավելվածի:
2. Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասը, սույն որոշման 1-ին կետով սահմանված, Դիլիջանի համայնքի Բնակավայրերի հողերի 11-003-1304-001 ծածկագրով, 68.18քմ մակերեսով և 11-003-1303-001 ծածկագրով 32.31քմ մակերեսով հողամասերը, ըստ գործառնական նշանակությունների  դիտարկել որպես՝ բնակելի կառուցապատման հողեր:
3. Առաջարկել Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 213 հասցեում  նախատեսվող հյուրատան կառուցման նախագծման առաջադրանքը կազմել  կառուցապատման համար անվտանգ և բարենպաստ միջավայրի, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից (այդ թվում` երկրաշարժից) տարածքների պաշտպանության, սեյսմիկ ռիսկի նվազեցման անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 429 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> N 138-Ն որոշմամբ և այլ  իրավական ակտերով սահմանված պահանջների: Հողամասում  գոյություն ունեցող, պահպանման ենթակա շինությունները ենթարկել մասնագիտական ուսումնասիրության և ստանալ վերջիններիս տեխնիկական վիճակի մասին եզրակացություններ՝ հաստատված համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից:
4. <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 30-ի N 1723-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner