Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 21
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 15/3 ՀԱՍՑԵԻ 93.4ՔՄ ԵՎ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 15/4 ՀԱՍՑԵԻ 151.8ՔՄ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հայկարամ Արմենի Մովսիսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 15 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող կիսակառույց բնակելի տան /ավարտվածության աստիճանը անավարտ/ սպասարկման 677.6քմ հողամասին կից գտնվող Մոլդովական փողոցի թիվ 15/3 հասցեի 93.4քմ մակերեսով և Մոլդովական փողոցի թիվ 15/4 հասցեի 151.8քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 93.4քմ և 151.8քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 15/3 հասցեի 93.4քմ հողամասը և Մոլդովական փողոցի թիվ 15/4 հասցեի 151.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 638389 /վեց հարյուր երեսունութ հազար երեք հարյուր ութսունինը/ դրամ և 1037553 /մեկ միլիոն երեսունյոթ հազար հինգ հարյուր հիսուներեք/ դրամ արժեքներով օտարել քաղ. Հայկարամ Մովսիսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 15/3 հասցեի 93.4քմ հողամասը և Մոլդովական փողոցի թիվ 15/4 հասցեի 151.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 638389 /վեց հարյուր երեսունութ հազար երեք հարյուր ութսունինը/ դրամ և 1037553 /մեկ միլիոն երեսունյոթ հազար հինգ հարյուր հիսուներեք/ դրամ արժեքներով քաղ. Հայկարամ Մովսիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՆԱ ԵԳԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner