Այսօր: Շաբաթ, 23 Հոկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 58
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ԹԱՄՐԱԶՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 43 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաղարծին գյուղի վարչական ղեկավարի  առաջարկությամբ համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 43 հասցեում գտնվող «Մարզադահլիճի» պահեստային մասի 92,7ք. մ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին հարցը:

Բազմիցս  Հաղարծինի վարչական ղեկավարին են դիմել տնտեսական գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերեր՝ խնդրելով վարձակալութամբ տրամադրել վերոհիշյալ շինության պահեստային մասը, որը ներկա պահին համայնքապետարանի կողմից օգտագործվում է որպես տնտեսական նյութերի պահեստ, սակայն հնարավոր է տրամադրել նաև վարձակալության իրավունքով՝ արդյունքում ունենալով լրացուցիչ ֆինանսական մուտքեր` առաջարկելով 1 քմ. ի համար ամսեկան 200 դրամ վարձավճար: Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը՝ համայնքի ավագանին որոշում է.

Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 43 հասցեում գտնվող «Մարզադահլիճի» պահեստային մասը 92,7ք. մ մակերեսով, ամսեկան18540 դրամ վարձավճարով, վարձակալությամբ տրամադրել: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ԹԱՄՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(714.86 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner