Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 70
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ.ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի Հովք և Խաչարձան բնակավայրերում,«Մոբայլ մանկապարտեզները որպես Հայաստանի գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության խնդրի լուծման նորարական մոդել» ծրագրի շրջանակներում, «Աստղացոլք» հասարակական կազմակերպության  հետ համատեղ ստեղծել Մոբայլ մանկապարտեզների նորարական համակարգ: Ծրագրի շրջանակներում  «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը տրամադրում է   շինանյութ՝ ՄՄ աշխատասենյակ իվերանորոգման համար, իսկ համայնքը կազմակերպում է  սենյակի վերանորոգման աշխատանքները, ապահովելով հավելյալ շինանյութ, եթե սենյակի վերանորոգման աշխատանքների համար պահանջվի:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  7-րդ կետի պահանջներով`  համայնքի ավագանին որոշում է .

 

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և նշված աշխատանքների կազմակերպման համար 2018թ.  բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`հատկացնել1000000 դրամ     «Նախադպրոցական կրթություն»  /բաժին 09 , խումբ 05, դաս01/ հոդված 5113:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner