Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 15-ի թիվ 661-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 12/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Ասպրամ Կարենի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 22.0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 25082023-11-0021/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ասպրամ Կարենի Ղազարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 12/6 հասցեի ավտոտնակը՝ 22.0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22.0քմ հողամասը, համապատասխանաբար, 59950 դրամ և 231304 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 22.0քմ հողամասը քաղ. Ասպրամ Կարենի Ղազարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 12/6 հասցեի ավտոտնակը՝ 22.0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22.0քմ հողամասը, համապատասխանաբար, 59950 դրամ և 231304 դրամ արժեքներով քաղ. Ասպրամ Կարենի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |