Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 26-ի թիվ 134-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց, 4-րդ փկղ․ թիվ 4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Ռադիկ Թամրազի Թամրազյանի կողմից ինքնակամ կառուցված 161․7քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 27022024-11-0067/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ռադիկ Թամրազյանին` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց, 4-րդ փկղ․ թիվ 4 հասցեի բնակելի տունը՝ 161․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 161․7քմ հողամասը, համապատասխանաբար, 811573 դրամ և 466990 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 161․7քմ հողամասը քաղ. Ռադիկ Թամրազի Թամրազյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց, 4-րդ փկղ․ թիվ 4 հասցեի բնակելի տունը 161․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 161․7քմ հողամասը, համապատասխանաբար, 811573 դրամ և 466990 դրամ արժեքներով քաղ. Ռադիկ Թամրազի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |