Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 35
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 19/8 ՀԱՍՑԵԻ 15869.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԿՐԿՆԱՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 19/8 հասցեի 15869.0քմ մակերեսով հողամասը կրկնամրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին հարցը` հետևյալ մրցութային լոտով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գնով.
Լոտ 4/ՔԿ-18/ - ծածկագիրը՝ 11-003-0630-0001, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, 714105 դրամ մեկնարկային գնով, հանրային զբոսայգու արդիականացման նպատակով:
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 19/8 հասցեի 15869.0քմ հողամասը կրկնամրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով հետևյալ մրցութային լոտով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գնով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը.
     Լոտ 4/ՔԿ-18/ - ծածկագիրը՝ 11-003-0630-0001, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման հող, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, 714105 դրամ մեկնարկային գնով, հանրային զբոսայգու արդիականացման նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկության արդյունքում (կողմ-1, դեմ-1, ձեռնպահ-7) որոշում չընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner