Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 23-ի թիվ 1089-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Պարգև Գուրգենի Ալիխանյանի կողմից ինքնակամ կառուցված 22․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 22122023-11-0049/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Պարգև Ալիխանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/6 հասցեի ավտոտնակը՝ 22․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22․4քմ հողամասը, համապատասխանաբար, 61040 դրամ և 235510 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 22․4քմ հողամասը քաղ. Պարգև Գուրգենի Ալիխանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/6 հասցեի ավտոտնակը՝ 22․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22․4քմ հողամասը, համապատասխանաբար, 61040 դրամ և 235510 դրամ արժեքներով քաղ. Պարգև Գուրգենի Ալիխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |