Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 100
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 46/2 ՀԱՍՑԵԻ 1150.9ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Մարտիրոս Մինասյանը՝ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 46 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 1623.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող / Սայաթ-Նովայի փողոցի թիվ 46/2 հասցեի/ 1150.9քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
   Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1150.9քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ  գոտում:
   Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 46/2 հասցեի 1150.9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1429418 /մեկ միլիոն չորս հարյուր քսանինը հազար չորս հարյուր տասնութ/ դրամ արժեքով օտարել քաղ. Մարտիրոս Մինասյանին:
   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

 

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 46/2 հասցեի 1150.9քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1429418 /մեկ միլիոն չորս հարյուր քսանինը հազար չորս հարյուր տասնութ/ դրամ արժեքով, քաղ. Մարտիրոս Մինասյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner