Դիլիջան համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 111 հասցեի 10000.0քմ մակերեսով, 11-003-0694-0029 ծածկագրով հողամասը 25000000 դրամ մեկնարկային գնով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով աճուրդի միջոցով օտարելու մասին հարցը: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 111 հասցեի 10000.0քմ մակերեսով, 11-003-0694-0029 ծածկագրով հողամասը 25000000 դրամ մեկնարկային գնով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |