Այսօր: Շաբաթ, 23 Հոկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 36
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹՎՈՎ 6 ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 7 միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի փոփոխությունը` (այսուհետ` Գլխավոր հատակագիծ) համաձայն հավելվածի:
2. Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մաս,՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված փոփոխությունը՝ թվով 6 հետևյալ հողամասերը, ըստ նպատակային նշանակության, դիտարկել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների հող, ըստ գործառնական նշանակության՝ կոմունալ ենթակառուցվածքների.
- <<Շամախյանի պարզարան>> օբյեկտի սպասարկման 587.2քմ մակերեսով, 11-003-0652-001 ծածկագրով հողամաս,
- <<Գոլովինոյի մաքրման կայանի ֆիլտրացման ՕԿՋ>> օբյեկտի սպասարկման 31.3քմ մակերեսով, 11-003-0642-0001 ծածկագրով հողամաս,
- <<Շամախյանի պոմպակայանի ենթակայան>> օբյեկտի սպասարկման 12.0քմ մակերեսով, 11-003-0654-0001 ծածկագրով հողամաս,
- <<Ջիլուտ Թալի ջրաչափ>> օբյեկտի սպասարկման 17.4քմ և 4.3քմ մակերեսներով, 11-003-0715-0001 ծածկագրով հողամասեր,
- <<Կաղնի Խաչի ՕԿՋ>> օբյեկտի սպասարկման 2440.6քմ մակերեսով, 11-003-0712-0001 ծածկագրով հողամաս,
- <<Թախտայի ՕԿՋ>> օբյեկտի սպասարկման 10650.0քմ մակերեսով, 11-003-0294-0006 ծածկագրով հողամաս :
3. <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 30-ի N 1723-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner