Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հունիսի 07-ի թիվ 480-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 74/5 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սերոժ Գալուստի Ամիրյանի կողմից ինքնակամ կառուցված 64.0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 22062023-11-0023/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սերոժ Գալուստի Ամիրյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 74/5 հասցեի ավտոտնակը՝ 64.0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 64.0քմ հողամասը, համապատասխանաբար, 148224 դրամ և 437396 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 64.0քմ հողամասը քաղ. Սերոժ Գալուստի Ամիրյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 74/5 հասցեի ավտոտնակը՝ 64.0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 64.0քմ հողամասը, համապատասխանաբար, 148224 դրամ և 437396 դրամ արժեքներով քաղ. Սերոժ Գալուստի Ամիրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |