Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 53
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԲԱՆԿԱՎԱՅՐԻ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՓՈՂՈՑԻ 13-ՐԴ ՆՐԲ. ԹԻՎ 45 ՀԱՍՑԵԻ 64.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը հողամասեր օտարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 20.01.2016թ. թիվ 34-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջանի համայնքի Գոշ բնակավայրի Մխիթար Գոշի փողոցի 13-րդ նրբ. թիվ 45 հասցեի 64.0քմ հողամասը (ծածկագիրը՝ 11-023-0366-0034, նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, գործառնական նշանակությունը՝ կապի), Հայաստանի Հանրապետության տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման ծրագրի իրականացման նպատակով, <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Նշված 64.0քմ հողամասի վաճառքի գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի չափով, այն է՝ 9216 /ինը հազար երկու հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner