Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 214
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ <<ՀԱՂԱՐԾԻՆ>> ՏԵՂԱՄԱՍ, 30 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՀԱՍՑԵՈՒՄ <<ԴԻԼԻՋԱՆ>> ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ>> ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱԳՐՈՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ ԱՆՎՃԱՐ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող <<Հաղարծին>> տեղամաս, 30 քառակուսի հասցեում <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից կառուցված ագրոտաղավարների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու գործընթացում անհրաժեշտություն է առաջացել օրինականացնել ագրոտաղավարների շինությունները, մասնավորապես՝ թվով 5 տաղավարները՝ 8,5քմ արտաքին մակերեսներով և սանհանգույցը՝ 21,12քմ արտաքին մակերեսով:
Դիլիջանի համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել՝ <<Դիլիջան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից կառուցված ագրոտաղավարների շինությունները, մասնավորապես՝ թվով 5 տաղավարները՝ 8,5քմ արտաքին մակերեսներով և սանհանգույցը՝ 21,12քմ արտաքին մակերեսով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող <<Հաղարծին>> տեղամաս, 30 քառակուսի հասցեում <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից կառուցված ագրոտաղավարների շինությունները, մասնավորապես՝ թվով 5 տաղավարները՝ 8,5քմ արտաքին մակերեսներով և սանհանգույցը՝ 21,12քմ արտաքին մակերեսով անվճար օրինականացնելու մասին հարցին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner