Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 118
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆԻ ՊԱՐԶ ԼՃԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5/1 ՀԱՍՑԵԻ 4000.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գ.Պետրոսյանը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի /նախկինում ՀՀ Ֆինանսների նախարարության/ Դիլիջանի Պարզ լճի փողոց թիվ 5 հասցեի Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման փուլում գտնվող շենք-շինությունների սպասարկման նպատակով, Պարզ լճի փողոցի թիվ 5/1 հասցեի 4000.0քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ  գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջանի Պարզ լճի փողոցի թիվ 5/1 հասցեի 4000.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով 4968000 /չորս միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար/ դրամ արժեքով օտարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
 

Տալ համաձայնություն Դիլիջանի Պարզ լճի փողոցի թիվ 5/1 հասցեի 4000.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով 4968000 /չորս միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար/ դրամ արժեքով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner