Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 127
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՔԱՂ. ՍՈՒՐԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻՆ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 60.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27032015-11-0017 վկայականի, Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 2/1 հասցեի 60.0քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը տրամադրված է քաղ. Սուրեն Էդվարդի Հախվերդյանին կառուցապատման իրավունքով մինչև 14.09.2030թ. ժամկետով: Քաղ. Սուրեն Հախվերդյանը Դիլիջանի քաղաքապետարանի 06.04.2011թ. թիվ 11/Թ-07 շինարարության թույլտվության համաձայն՝ նշված 60.0քմ հողամասում կառուցել է  առևտևի սրահ և ստացել է 02.02.2012թ. թիվ 2 շահագործման ակտը:
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սուրեն Էդվարդի Հախվերդյանը՝ Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 2/1 հասցեի առևտրի սրահի սպասարկման 60.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 481 հոդվածի 6-րդ կետի՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից: Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 2/1 հասցեի 60.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041 հոդվածի 4-րդ կետի՝ սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ /Դիլիջան համայնքի/ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 2/1 հասցեի 60.0քմ հողամասում քաղ. Սուրեն Հախվերդյանի կողմից կառուցված առևտրի սրահը անհատույց տրամադրել քաղաքացուն, իսկ առևտրի սրահի սպասարկման 60.0քմ հողամասը օտարել ուղղակի վաճառքի ձևով 74520 /յոթանասունչորս հազար հինգ հարյուր քսան/ դրամ արժեքով:
Դիլիջանի համայնքի ղեկավարը նշված առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու քննարկմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն՝ քաղ. Սուրեն Հախվերդյանին Մոլդովական փողոցի թիվ 2/1 հասցեի 60.0քմ հողամասում իր կողմից կառուցված առևտրի սրահը անհատույց տրամադրելու և առևտրի սրահի սպասարկման 60.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով 74520 /յոթանասունչորս հազար հինգ հարյուր քսան/ դրամ արժեքով օտարելու մասին առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner