Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 13-ի թիվ 895-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 126/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հարություն Վաղարշակի Փահլևանյանի կողմից ինքնակամ կառուցված 22․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21062024-11-0075/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հարություն Փահլևանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 126/2 հասցեի ավտոտնակը՝ 22․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22․8քմ հողամասը, համապատասխանաբար, 52805 դրամ և 155823 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 22․8քմ հողամասը քաղ. Հարություն Վաղարշակի Փահլևանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 126/2 հասցեի ավտոտնակը՝ 22․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22․8քմ հողամասը, համապատասխանաբար, 52805 դրամ և 155823 դրամ արժեքներով քաղ. Հարություն Վաղարշակի Փահլևանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |