Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է` 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումից բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել Դիլիջան համայնքի ղեկավարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |