2022 թ. մայիսի 26-28-ը Բելառուսի Հանրապետության Մոգիլյովի մարզի Կլիմովիչ քաղաքում անց է կացվելու «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության 20-րդ միջազգային փառատոնը, որի մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են փառատոնի կազմակերպիչները։ Ուղարկող կողմը հոգում է ճանապարհածախսի, մուտքի արտոնագրերի, ապահովագրության, ինչպես նաև մասնակցության դիմումների հետ կապված ծախսերը: Փառատոնին պետք է մասնակցություն ունենան «Դիլիջանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաները։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել բյուջեում կատարել փոփոխություն՝ փառատոնին մասնակցության ծախսերին օժանդակելու նպատակով։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝ 1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 1492000 /մեկ միլիոն չորս հարյուր իննսուներկու հազար / ՀՀ դրամն ուղղել 01-06-01-«Ընդհանուր բնույթի հանրայի ծառայություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4222 (Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) տնտեսագիտական հոդվածին : |