Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 57
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը՝ հայտնելով, որ Ռուբեն Հարությունյանի կողմից Դիլիջան համայնքի «Մեծ Թալա» կոչվող տարածքից գողացվել է 2000թ. սեպտեմբերից Դիլիջան համայնքի հաշվեկշռում ընդգրկված, 581410 մնացորդային արժեքով «Մեծ Թալայի հակասողանքային կոմունիկացիա»-ի խողովակաշարից կտրտված ընդհանուր 25 հատ տարբեր հաստության և երկարության խողովակներ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ կոմունիկացիան կառուցվել է 1960-ական թվականներին և 1980-ական թվականներից չի գործել նպատակային նշանակությամբ: Հաշվի առնելով, որ Դիլիջան քաղաքի տվյալ հատվածում արդեն գործում են հակասողանքային թունելները, ուստի անհրաժեշտություն չկա վերականգնել հակասողանքային կոմունիկացիան: Ռուբեն Հարությունյանի կողմից գողացված խողովակները ամբողջությամբ վերադարձվել է Դիլիջանի համայնապետարանին: Համայնքի ղեկավարի կողմից Ռուբեն Հարությունյանից բողոք և պահանջ ներկայացնելու, ինչպես նաև մետաղական խողովակների հետագա տնօրինման հարցը ներկայացվում է համայնքի ավագանու քննարկմանը:

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 

ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի կողմից ներկայացված Ռուբեն Հարությունյանի կողմից Դիլիջան համայնքի «Մեծ Թալա» կոչվող տարածքից «Մեծ Թալայի հակասողանքային կոմունիկացիա»-ի խողովակաշարից կտրտված ընդհանուր 25 հատ տարբեր հաստության և երկարության խողովակների գողության փաստով Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Հարությունյանից բողոք և պահանջ չունի, իսկ 25 հատ մետաղական խողովակները թողնել համայնքի հաշվեկշռում՝ այլ նպատակներով օգտագործելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner