Այսօր: Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 43
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑ ԹԻՎ 19/1 ՀԱՍՑԵԻ 2067.3 ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 19/1 հասցեի 2067.3քմ հողամասի կառուցապատման իրավունքը մրցութային կարգով ձեռք է բերել <<Մ. ԸՆԴ Գ.>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ մանկական սրճարան կառուցելու նպատակով: Ընկերությունը դիմել է համայնքի ղեկավարին՝ կառուցապատման իրավունքը այլ անձի փոխանցելու թույլտվություն ստանալու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 19/1 հասցեի 2067.3քմ հողամասի նկատմամբ <<Մ. ԸՆԴ Գ.>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառուցապատման իրավունքը այլ անձի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմաված կարգով փոխանցելու հարցում: Այդ նպատակով, թույլատրել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ, Դիլիջանի համայնքի ղեկավարի հետ 26.01.2015թ-ին կնքված թիվ 70 պայմանագրով սահմանված, նշված հողամասի կառուցապատման իրավունքը այլ անձի փոխանցելու արգելանքը հանելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner