Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 29
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԵՂՉԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

1.Դիլիջանի  համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների  վարձավճարների նկատմամբ 2024 թվականի համար սահմանել զեղչեր` 

     1)  Միակողմանի ծնողազուրկ երեխաների  համար, ինչպես նաև  միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում սահմանել զեղչ`  վարձավճարի 50 %-ի չափով,

  2) Երկկողմանի ծնողազուրկ, պատերազմական գործողությունների ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների և /կամ/ ազատամարտիկների երեխաներին ազատել վարձավճարից,

    3) Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին ազատել վարձավճարից։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner