Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 196
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 29
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի  14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին  որոշում է. 

Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1.     «ֆոքըս Օն Չիլդրեն Նաու, Ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Դիլիջան համայնքի ենթակայության թիվ 4 մանկապարտեզին գույք տրամադրելու ծրագրին հավանություն տալու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

2.    ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի թիվ 051-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

3.    Դիլիջան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կազմը հաստատելու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

4.    Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 78/5 հասցեի 23.3քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

5.      Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 21/1 հասցեի 600.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

6.    Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 23/1 հասցեի 600.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

7.   Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ Գոշի փողոց 1-ին փկղ թիվ 2/4 հասցեի բնակելի տունը, տաղավարը, հենապատը և վերջիններիս զբաղեցրած 1141.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

8.   Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/2 հասցեի գեղեցկության սրահը և վերջինիս զբաղեցրած 37.9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

9.Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/3 հասցեի բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 131.6քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

10.   Դիլիջան համայնքի Հովք գյուղի 7-րդ փողոց 1-ին նրբ թիվ 7 հասցեի բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 230.7քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

11.  Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 3-րդ նրբ. թիվ 19/2 հասցեի 400.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

12.  Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու, այն նոր կազմով հաստատելու, Դիլիջան համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

13.  Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Դիլիջան քաղաքի 11-003-0511-0010 կադաստրային ծածկագրով 0.25հա մակերեսով հողամասը Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում ընդգրկելու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

14.  Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Դիլիջան քաղաքի 11-003-0056-0005 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 0.02946հա մակերեսով հողամասը Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում ընդգրկելու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

15.Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Դիլիջան քաղաքի 11-003-0090-0047 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 0.03հա մակերեսով հողամասը Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում ընդգրկելու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

16.  ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2023 թվականի տեղական բյուջեում փոփոխություն կատարելու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

17.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 4937.2քմ ընդհանուր մակերեսով թվով 5 հողամասերը, հատուկ պահպանվող տարածքների հողերից 10908.3քմ մակերեսով թվով 3 հողամասերը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 200.0քմ մակերեսով հողամասը, գյուղատնտնտեսական նշանակության հողերից 36633.1քմ մակերեսով թվով 2 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

18.Դիլիջան համայնքի «Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների համար վարձավճարների զեղչեր սահմանելու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

19.Դիլիջան համայնքի 2023թ.բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

20.  ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում մասնակցային բյուջետավարման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

21.Հայաստանի Հանրապետության և Արցախի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների ընտանիքի անդամներին և պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողներին տեղական տուրքերի և վճարների արտոնություն սահմանելու մասին:
Զեկ.Դավիթ Սարգսյան

22․ Դիլիջան համայնքի 2023թ․ բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին:
Զեկ․ Դավիթ Սարգսյան

23․ Դիլիջան համայնքում նորածին երեխաների ընտանիքներին աջակցություն տրամադրելու մասին:
Զեկ․Դավիթ Սարգսյան

24.Դիլիջան համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

 Զեկ.Դավիթ Սարգսյան

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

1․Համայնքի ղեկավարը առաջարկեց օրակարգի թիվ2՝ <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին եվ շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները սահմանելու մասին>> հարցը  լրացուցիչ մշակելու անհրաժեշտությունից ելնելով  օրակարգից հանել։ Քվեարկությամբ (կողմ-17 դեմ-0 ձեռնպահ-0) առաջարկությունն ընդունվեց։

2․ Համայնքի ավագանու <<Ապրելու երկիր>> խմբակցության անդամ Վարդան Ավագյանը առաջարկեց օրակարգի թիվ23՝ <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին>>  և թիվ 24՝ <<Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> հարցերը  նույնպես  օրակարգից հանել, կցված հավելվածները ուշ ներկայացնելու և պատշաճ չծանոթանալու պատճառով, տեղափոխել հաջորդ նիստ։ Քվեարկությամբ (կողմ-15 դեմ-0 ձեռնպահ-2) առաջարկությունն ընդունվեց։
3․  Համայնքի ղեկավարը առաջարկեց օրակարգում ընդգրկել ևս 2 հարց՝

1. Դիլիջան համայնքի 2023թ․ բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին

Զեկ․ Դավիթ Սարգսյան

2․ Դիլիջան համայնքում նորածին երեխաների ընտանիքներին աջակցություն տրամադրելու մասին

Զեկ․Դավիթ Սարգսյան

Քվեարկությամբ (կողմ-17 դեմ-0 ձեռնպահ-0) ընդունվեց առաջարկությունը և հաստատվեց օրակարգը՝ նոր խմբագրությամբ:

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner